Վահան Կոստանյանը Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ քննարկել է ԹՐԻՓՓ ուղի նախագծից ակնկալվող հնարավորությունները

Վահան Կոստանյանը Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ քննարկել է «ԹՐԻՓՓ ուղի» նախագծից ակնկալվող հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի և խմբի անդամ ու ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով զեկուցող Պիերո Ֆասսինոյի հետ:

Կողմերը գոհունակությամբ նշել են վերջին շրջանում Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների միջև շարունակաբար զարգացող արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության կարևորությունը երկկողմ կապերի զարգացման և ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարարական օրակարգին: Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերի, այդ թվում նաև՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորությունների շուրջ:

Leave a comment