Վերականգնումից հետո վերաբացվել է Փարիզի Սուրբ Խաչ հայ կաթողիկէ եկեղեցու Սուրբ Աստվածածնի մատուռը

Մարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի Սուրբ Խաչ հայ կաթողիկէ եկեղեցու Սուրբ Աստվածածնի մատուռի բացմանը նվիրված հանդիսավոր արարողությանը։

Մատուռի վերականգնման աշխատանքներն իրականացվել են Փարիզի քաղաքապետարանի կողմից՝ Փարիզի պաշտամունքային շենքերի վերականգնման ծրագրի շրջանակում և բարերարների աջակցությամբ։

Բացման խոսքով հանդես է եկել Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանը:

Միջոցառմանը ներկա էր և ելույթով հանդես է եկել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Ելույթներ են ունեցել նաև Փարիզի Կենտրոնի վարչական շրջանի ղեկավար Արիել Վեյլը և բարերար Արա Ահարոնյանը։

Միջոցառման շրջանակներում կազմակերպված համերգին հնչել են հայկական ժողովրդական երաժշտության ստեղծագործություններից։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment