Մհեր Գրիգորյանի և ԵՄ հանձնակատարի հանդիպման թեման ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում ձեռք բերված հաջողություններն էին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրուների գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության ընդլայնումը:

Հանդիպման հիմնական թեման ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում ձեռք բերված հաջողություններն էին և հաստատված գործողությունների ծրագրի կիրարկումը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ:

Հանդիպումից հետո ՀՀ ներքին գործերի նախարարը և Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարը հանդես են եկել հայտարարություններով:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment