Կասեցվել է «ՇԱՀԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ» ԱՁ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՇԱՀԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 1 փող, 1 ա)։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի  վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։խա

Leave a comment