https://arm.sputniknews.ru/20260312/irany-harvatsel-e-razmabazaneri-ev-israjeli-anvtangutjan-tsarajutjan-shtabin-99767615.html
Իրանը հարվածել է ռազմաբազաների և Իսրայելի անվտանգության ծառայության շտաբին
Իրանը հարվածել է ռազմաբազաների և Իսրայելի անվտանգության ծառայության շտաբին
Sputnik Արմենիա
Իրանի բանակի տեղեկատվության համաձայն՝ Պալմահիմ բազան արբանյակների արձակման և հրթիռային փորձարկումների անցկացման կենտրոն է: 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T16:27+0400
2026-03-12T16:27+0400
2026-03-12T16:27+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռազմաբազա
իսրայել
ամն
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99439265_0:6:1500:850_1920x0_80_0_0_2287ba503acd05583469bba04e13022e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանի բանակը հայտարարել է, որ ԱԹՍ-ներ հարվածել են Պալմահիմի և Ուվդայի ռազմաբազաներին ու Իսրայելի անվտանգության ծառայության կենտրոնակայանին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Իրանի բանակի տեղեկատվության համաձայն՝ Պալմահիմ բազանարբանյակների արձակման և հրթիռային փորձարկումների անցկացման կենտրոն է.այնտեղտեղակայված են ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև Hermes 900 ԱԹՍ-ներ: Ըստ հայտարարության տվյալների ՝ Ուդվայի բազան իրենից ներկայացնում է Իսրայելի ռազմաօդային ուժերի օդաչուների ուսուցման կենտրոն և ամերիկյան F-22 Raptor կործանիչների տեղակայման վայր:Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99439265_167:0:1500:1000_1920x0_80_0_0_df1e45c05c07ddf22aec631841687571.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ռազմաբազա, իսրայել, ամն, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
իրանի իսլամական հանրապետություն, ռազմաբազա, իսրայել, ամն, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
Իրանի բանակի տեղեկատվության համաձայն՝ Պալմահիմ բազան արբանյակների արձակման և հրթիռային փորձարկումների անցկացման կենտրոն է:
«Վերջին ժամերին Իրանի բանակը «կամիկաձե» դրոններով հարվածներ է հասցրել Պալմահիմ ու Ուվդա ավիաբազաների և սիոնիստական ռեժիմի ներքին գործերի վարչության դիտաշտարակներին, թռիչքուղիներին և անգարներին, ինչպես նաև այդ ռեժիմի «Շին Բեթի» կենտրոնակայանին»,-ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Իրանի բանակի տեղեկատվության համաձայն՝ Պալմահիմ բազանարբանյակների արձակման և հրթիռային փորձարկումների անցկացման կենտրոն է.այնտեղտեղակայված են ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև Hermes 900 ԱԹՍ-ներ: Ըստ հայտարարության տվյալների ՝ Ուդվայի բազան իրենից ներկայացնում է Իսրայելի ռազմաօդային ուժերի օդաչուների ուսուցման կենտրոն և ամերիկյան F-22 Raptor կործանիչների տեղակայման վայր: