Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են Իրանի Թալեգան միջուկային կենտրոնի վրա հարվածի մասին, գրում է РИА Новости-ին։
«Վերջին օրերին Թեհրանում իրականացված մի շարք հարվածների շրջանակներում Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել են Իրանի միջուկային ծրագրի ևս մեկ օբյեկտի», – ասվում է հայտարարության մեջ։
Զինվորականները պնդում են, որ Իրանն օգտագործել է համալիրը «միջուկային զենքի կարևորագույն հնարավորություններ մշակելու համար»։