Մենք վախենո՞ւմ ենք նվեր տանք. Արցախյան հիմնախնդիր թեմայով նվեր տալը քաղաքական սադրանք է. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պետության մեջ չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն: Մարդիկ կարող են ասել Արցախից եմ, Վանից եմ, Մուշից եմ, Մոսկվայից եմ, մարդն ինչ ուզում է կարող է ասել, խոսքը պետական պաշտոնյայի և դերաբաշխման մասին է և քաղաքական գնահատականի մասին է: Արարողակարգային նվեր տալ Արցախյան հիմնախնդիր թեմայով՝ քաղաքական սադրանք է: Այսինքն՝ մենք վախենո՞ւմ ենք նվեր տանք, ուրիշ պաշտոնյայի միջոցո՞վ պետք է տանք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ չպետք է երկրին վերաբերվել որպես ինքնագործունեության խմբակի. «Ես չեմ կարող նման բան թույլ տալ, որովհետև պետության թիվ մեկ պատասխանատուն եմ»: