https://arm.sputniknews.ru/20260312/strasburgum-teghadrvel-e-hajvoc-ajbubeni-hushardzany-99747938.html
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը
Sputnik Արմենիա
Եվրոպական խորհրդարանի նախագահը բացման ժամանակ մեջբերել է Սիլվա Կապուտիկյանի հայտնի տողերը։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T10:30+0400
2026-03-12T10:30+0400
2026-03-12T10:34+0400
այբուբեն
նիկոլ փաշինյան
քանդակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99745857_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b1f603efda0b158f6595ed348da985f5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը։ Բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արմատագիր – երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայոց այբուբենը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է։ Ըստ նրա՝ քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։Ռոբերտա Մեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, այն մեզ միավորում է և առաջ է շարժում:«Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», – ասել է Մեցոլան և մեջբերել Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99745857_362:0:1802:1080_1920x0_80_0_0_dd671a0302e4cc6151d17b687e51c691.jpg.webp
այբուբեն, նիկոլ փաշինյան, քանդակ
այբուբեն, նիկոլ փաշինյան, քանդակ
Եվրոպական խորհրդարանի նախագահը բացման ժամանակ մեջբերել է Սիլվա Կապուտիկյանի հայտնի տողերը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը։ Բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայոց այբուբենը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է։ Ըստ նրա՝ քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։
«Ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը ժողովրդավարության կարևորագույն և ուժեղագույն խորհրդանիշներից է, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների», – ասել է նա:
Ռոբերտա Մեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, այն մեզ միավորում է և առաջ է շարժում:
«Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», – ասել է Մեցոլան և մեջբերել Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»: