Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է․
«Նարեկ Կարապետյանը ստում է, Պրահայում կամ որևէ այլ տեղ Հայաստանի որևէ մաս չի հանձնվել։
Պետք է լինել բացառիկ քաղաքական անմեղսունակ՝ կարծելու համար թե նմանատիպ ստերով հնարավոր է դիվիդենդ հավաքել։
Իսկ եթե ի նկատի ունի Լեռնային Ղարաբաղը, ապա Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Հայաստանի կազմում, այդ թվում նաև Նարեկի հոր իշխանության օրոք։
Մնացած հարցերը բացառիկ քաղաքական անմեղսունակությամբ փայլող Նարեկը կարող է ուղղել սեփական հորը, թե ինչու Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Հայաստանի մաս»։