«Երեկ տարածվեց երկու շատ կարևոր հաղորդագրություն՝ մեկը ՀՀ արտաքին հետախուզության ծառայության, մյուսը՝ ՆԳՆ ոստիկանության կողմից։
Երկուսն էլ վերաբերում էին հայաստանյան ընդդիմադիր կոնկրետ շրջանակներին և հերթական անգամ ապացուցում են մեր այն պնդումները, որ այս շրջանակները օգտագործվում են արտաքին ուժերի կողմից՝ Հայաստանում իշխանությունը հերթական անգամ զավթելու նպատակով։
Միաժամանակ, հանրային աջակցության իմիտացիա ապահովելու համար հանրահավաքներին մասնակցելու դիմաց մարդկանց գումար է առաջարկվում։
Այս փաստերը ակնհայտ են դարձնում մեր ու ձեր տարբերությունը․ ձեր հենարանը արտաքին ուժերն ու ֆինանսական միջոցներն են, մեր հենարանը՝ ՀՀ քաղաքացին, որը հունիսի 7-ին ցույց կտա ձեր իրական տեղը»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: