https://arm.sputniknews.ru/20260311/inch-e-petq-merdzavvor-arevelqum-hakamartutjan-kargavvorman-hamar-pezeshqiany-pajman-e-drel-99739418.html
Ի՞նչ է պետք Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար. Փեզեշքիանը պայման է դրել
Ի՞նչ է պետք Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար. Փեզեշքիանը պայման է դրել
Sputnik Արմենիա
Ըստ աղբյուրի՝ Թեհրանը ներկա իրավիճակում չի դիտարկում Վաշինգտոնի հետ բանակցությունները։ 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T23:10+0400
2026-03-11T23:10+0400
2026-03-11T23:11+0400
իրանի իսլամական հանրապետություն
մասուդ փեզեշքիան
իսրայել
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99739141_0:320:3072:2048_1920x0_80_0_0_1568ce56ac013bcc9e304d26bc2e852e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ճանաչել Թեհրանի իրավունքները և փոխհատուցում վճարել։ X-ի իր էջում այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:Նա նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Պակիստանի առաջնորդ Ասիֆ Ալի Զարդարիի հետ՝ վերահաստատելով Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը։ՌԻԱ Նովոստին, հղում անելով աղբյուրին, նշում է, որ Թեհրանն ընթացիկ իրավիճակում չի մտածում Վաշինգտոնի հետ բանակցությունների մասին:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99739141_0:0:2732:2048_1920x0_80_0_0_d0bb4281182bfd94bba2bc7246f4da05.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան, իսրայել, ամն, դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան, իսրայել, ամն, դոնալդ թրամփ
Ըստ աղբյուրի՝ Թեհրանը ներկա իրավիճակում չի դիտարկում Վաշինգտոնի հետ բանակցությունները։
Նա նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Պակիստանի առաջնորդ Ասիֆ Ալի Զարդարիի հետ՝ վերահաստատելով Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը։
«Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ–ի կողմից սանձազերծված այս պատերազմին վերջ դնելու միակ միջոցն Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, հատուցումներ վճարելը և ապագա ագրեսիայի դեմ միջազգային ամուր երաշխիքներ տրամադրելը»,- գրել է Փեզեշքիանը:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: