Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել․ ըմբշամարտի Մ23 ԵԱ


Ազատ ոճային ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։


 


125 կգ քաշայինների պայքարում Խաչատրյանն ընդամենը 40 վայրկյանում հաղթել է Բելառուսը ներկայացնող Ստիապան Մանդրիկին՝ կարիերայում երկրորդ անգամ դառնալով երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։


 


Այսօր ավելի վաղ բրոնզե մեդալի համար գոտեմարտել է 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը, որը սակայն զիջել է Ռուսաստանը ներկայացնող Մուստաֆագաջի Մալաչդիբիրովին։

Դիտումների քանակ1

Leave a comment