Լիբանանում պատերազմից սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 570-ի

Քաղաքականություն

11.03.2026 | 20:23

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ին երկրում երկրի ուղղությամբ Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է 570 մարդ։ Ըստ նախարարության՝ նրանցից 439-ը տղամարդիկ են, 45-ը՝ կանայք, 86-ը՝ երեխաներ։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ զոհերի թվում 14 առողջապահական աշխատող կա։

Այսօր ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի օդային հարվածի հետևանքով արևելյան Լիբանանի մի քաղաքում զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 18-ը։

«Այսօր առավոտյան Բեքաա քաղաքի վրա Իսրայելի օդային հարվածների հետևանքով Թամնին ալ-Թահթայում զոհվել է յոթ մարդ, 18-ը՝ վիրավորվել»,- հայտնել է կառույցը։

Նշվում է, որ իսրայելական մեկ այլ ավիահարվածի թիրախում Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի շենքն է եղել։ Մայրաքաղաքում Իսրայելի հարձակումները շարունակվել են «Հըզբոլլահ»-ի կողմից վերահսկվող հարավային արվարձաններից այն կողմ՝ ծանր ռմբակոծություններով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment