Իրանից Ռուսաստան է վերադարձել 196 մարդ. Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

https://arm.sputniknews.ru/20260311/iranic-rusastan-e-veradardzel-196-mard-likhachvovy-shnvorhakalutjun-e-hajtnel-hajastanin–99735702.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99404470_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a4d84a07cb57093303a9165c12afed4c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով, հայաստան, ռուսաստան

հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով, հայաստան, ռուսաստան

Բաժանորդագրվել

Մեծ մասը «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցներ են։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանից «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման հարցում աջակցության համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։

Կայանի աշխատակիցները Հայաստան են ժամանել Նորդուզ-Ագարակ սահմանային անցակետով։

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել [ՌԴ] արտաքին գործերի նախարարությանը, մեր ուժային կառույցներին, ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարությանը՝ այս գործողությունն իրականացնելու համար։ Հարթակում մնացել է շուրջ 450 մարդ՝ նրանք, ովքեր դեռևս չեն կարող լքել այն»,-հայտարարել է Լիխաչովը։

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում էսկալացիայի սկզբից ի վեր Իրանից Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 196 ՌԴ քաղաքացի։ Նրանց մեծ մասը «Բուշեր» ԱԷԿ-ի՝ մարտի 11-ին տարհանված աշխատակիցներն են։

Դեսպանության դիվանագետները, հայկական կողմի հետ սերտ համագործակցությամբ, շարունակում են հետևել իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի քաղաքացիներին։

Leave a comment