https://arm.sputniknews.ru/20260311/iranic-rusastan-e-veradardzel-196-mard-likhachvovy-shnvorhakalutjun-e-hajtnel-hajastanin–99735702.html
Իրանից Ռուսաստան է վերադարձել 196 մարդ. Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանին
Իրանից Ռուսաստան է վերադարձել 196 մարդ. Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանին
Sputnik Արմենիա
Մեծ մասը «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցներ են։ 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T20:17+0400
2026-03-11T20:17+0400
2026-03-11T20:17+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
«ռոսատոմ»
ալեքսեյ լիխաչով
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99404470_0:84:1600:984_1920x0_80_0_0_84250e7db8982a826ff52329da15ecaf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանից «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման հարցում աջակցության համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։Կայանի աշխատակիցները Հայաստան են ժամանել Նորդուզ-Ագարակ սահմանային անցակետով։Մերձավոր Արևելքի տարածաշրջանում էսկալացիայի սկզբից ի վեր Իրանից Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 196 ՌԴ քաղաքացի։ Նրանց մեծ մասը «Բուշեր» ԱԷԿ-ի՝ մարտի 11-ին տարհանված աշխատակիցներն են։Դեսպանության դիվանագետները, հայկական կողմի հետ սերտ համագործակցությամբ, շարունակում են հետևել իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի քաղաքացիներին։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99404470_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a4d84a07cb57093303a9165c12afed4c.jpg.webp
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով, հայաստան, ռուսաստան
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով, հայաստան, ռուսաստան
Մեծ մասը «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցներ են։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանից «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման հարցում աջակցության համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
Կայանի աշխատակիցները Հայաստան են ժամանել Նորդուզ-Ագարակ սահմանային անցակետով։
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել [ՌԴ] արտաքին գործերի նախարարությանը, մեր ուժային կառույցներին, ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարությանը՝ այս գործողությունն իրականացնելու համար։ Հարթակում մնացել է շուրջ 450 մարդ՝ նրանք, ովքեր դեռևս չեն կարող լքել այն»,-հայտարարել է Լիխաչովը։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում էսկալացիայի սկզբից ի վեր Իրանից Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 196 ՌԴ քաղաքացի։ Նրանց մեծ մասը «Բուշեր» ԱԷԿ-ի՝ մարտի 11-ին տարհանված աշխատակիցներն են։
Դեսպանության դիվանագետները, հայկական կողմի հետ սերտ համագործակցությամբ, շարունակում են հետևել իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի քաղաքացիներին։