Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայի կառավարությունը հետ է կանչել Իսրայելում երկրի դեսպան Անա Մարիա Սալոմոն Պերեսին՝ համաձայն Թագավորության Արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված հրամանագրի:
«Ես հրամանագիր եմ ստորագրումեմ Դոնյա Անա Մարիա Սալոմոն Պերեսին ազատել Իսրայելի Պետությունում Իսպանիայի դեսպանի պաշտոնից՝ շնորհակալություն հայտնելով նրան իր ծառայությունների համար», – ասվում է հրամանագրում:
Իսպանիան ավելի վաղ մերժել էր ԱՄՆ-ին թույլատրել օգտագործել իր բազաները Իրանի դեմ հարվածների համար, իսկ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը դատապարտել էր ԱՄՆ-ի և Իսրայելի «միակողմանի գործողությունները» Իսլամական Հանրապետության դեմ։