Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (11.03-16.03.2026թ.)

 

 

Երևան քաղաքում՝

Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-16-ի ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-16-ին անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում`

Մարտի 11-ի ցերեկը, 13-14-ին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևելյան ` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6, մարտի 12-15-ին գիշերը 7-10 աստիճանով։

 

Երևան քաղաքի մարտի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        21.6°C (2020թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա           – 19.0°C (1985թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան        5.3°C

Leave a comment