ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը կարող է պատասխանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազանգին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը երբեք չի հրաժարվել բանակցություններից։ «Վեստի» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ Ուշակովը նշել է, որ Զելենսկին տարբեր աղբյուրներով ազդակներ է փոխանցում՝ պատրաստակամություն հայտնելով շփումների համար։
«Եթե նա այդքան ցանկանում է բանակցել, թող գա Մոսկվա»,- ասել է Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների առաջին փուլերը պետք է անցկացվեն եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա։