Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սիրիայի ավիացիոն իշխանությունները բացել են երկրի օդային տարածքը Դամասկոսի օդանավակայանից քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար, հայտնել է Մերձավոր Արևելքի օդային երթևեկության կառավարման շրջանակների աղբյուրը։
«Դամասկոսից օդային տարածքը բաց է. առաջին ինքնաթիռը հենց նոր է մեկնել», – գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Նա հիշեցրել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո Սիրիայի օդային տարածքը լիովին փակվել է։ Այնուհետև վերաբացվել է Հալեպի միջազգային օդանավակայանը՝ նշանակելով երեք օդային միջանցք՝ երկուսը դեպի թուրքական սահման և մեկը դեպի Միջերկրական ծով՝ դեպի Նիկոսիայի կողմից վերահսկվող տարածք։