Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում զարգացումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները:

Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել են թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում Հայաստան-Լեհաստան գործընկերության խորացմանը հատկացվող կարևորությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին և միջոցառումներին:

—00—ՄԱ

Leave a comment