https://arm.sputniknews.ru/20261018/arcakhi-azh-n-cop17-i-masnakicnerin-kvoch-e-anum-pashtpanel-arcakhahajeri-veradardzi-iravunqy-108272180.html
Արցախի ԱԺ-ն COP17-ի մասնակիցներին կոչ է անում պաշտպանել արցախահայերի վերադարձի իրավունքը
Արցախի ԱԺ-ն COP17-ի մասնակիցներին կոչ է անում պաշտպանել արցախահայերի վերադարձի իրավունքը
Sputnik Արմենիա
Բաղունցի խոսքով` անհրաժեշտ է հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչության, ավանդական գիտելիքներն ու փորձը։ 18.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-18T14:24+0400
2026-10-18T14:24+0400
2026-10-18T14:25+0400
արցախ
աժ (ազգային ժողով)
գագիկ բաղունց
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/02/106394509_0:0:1620:912_1920x0_80_0_0_274fdddacfe8ed935548d6749dc2079a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik․ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը կոչ է անում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերին և COP17-ի մասնակիցներին պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին, ապահովել տեղահանված համայնքների մասնակցությունը բնապահպանական ծրագրերին և շարունակել նրանց իրավունքների պաշտպանության հարցերի քննարկումը միջազգային հարթակներում։ Այս մասին ասված է COP17-ի մասնակիցներին ուղղված նրա ուղերձում։ Ուղերձում ընդգծվում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչության, ավանդական գիտելիքներն ու փորձը։Մասնավորապես, Արցախի ԱԺ-ն Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերին և COP17-ի մասնակիցներին կոչ է անում ապահովել տեղահանված համայնքների բովանդակային մասնակցությունը էկոլոգիական հետազոտությունների, բնապահպանական նախաձեռնությունների և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը։Բաղունցը շեշտել է, որ միջազգային քննարկումներում անհրաժեշտ է հաշվի առնել տեղահանված բնակչության կացարանի, սեփականության, մշակութային ժառանգության և բնական միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։Բաղունցի ուղերձում անդրադարձ է կատարվում նաև 2023 թվականի սեպտեմբերին շուրջ 120 հազար հայերի՝ Արցախից բռնի տեղահանման հետևանքներին։Նշվում է, որ տեղահանության հետևանքով արցախահայերը կորցրել են ոչ միայն իրենց տները, գույքն ու ապրուստի միջոցները, այլև խզվել են սերունդների ընթացքում ձևավորված կապերը պատմական բնակավայրերի բնական, մշակութային և սոցիալական միջավայրի հետ։Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 19–30-ը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/02/106394509_0:0:1440:1080_1920x0_80_0_0_9606d35366f0b8b19dc5874d8c90a505.jpg.webp
արցախ, աժ (ազգային ժողով), գագիկ բաղունց, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
արցախ, աժ (ազգային ժողով), գագիկ բաղունց, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
Բաղունցի խոսքով` անհրաժեշտ է հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչության, ավանդական գիտելիքներն ու փորձը։
Ուղերձում ընդգծվում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչության, ավանդական գիտելիքներն ու փորձը։
Մասնավորապես, Արցախի ԱԺ-ն Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերին և COP17-ի մասնակիցներին կոչ է անում ապահովել տեղահանված համայնքների բովանդակային մասնակցությունը էկոլոգիական հետազոտությունների, բնապահպանական նախաձեռնությունների և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը։
«Մենք կոչ ենք անում COP17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել կենսաբազմազանության պահպանման, մշակութային հաջորդականության և մարդու իրավունքների փոխկապակցվածության համատեքստում, ինչպես նաև արցախահայերի՝ դեպի պատմական հայրենիք հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձի իրավունքի համատեքստում»,– նշված է ուղերձում։
Բաղունցը շեշտել է, որ միջազգային քննարկումներում անհրաժեշտ է հաշվի առնել տեղահանված բնակչության կացարանի, սեփականության, մշակութային ժառանգության և բնական միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Բաղունցի ուղերձում անդրադարձ է կատարվում նաև 2023 թվականի սեպտեմբերին շուրջ 120 հազար հայերի՝ Արցախից բռնի տեղահանման հետևանքներին։
Նշվում է, որ տեղահանության հետևանքով արցախահայերը կորցրել են ոչ միայն իրենց տները, գույքն ու ապրուստի միջոցները, այլև խզվել են սերունդների ընթացքում ձևավորված կապերը պատմական բնակավայրերի բնական, մշակութային և սոցիալական միջավայրի հետ։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 19–30-ը։