Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Al Hadath» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Բեյրութի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված ռմբակոծության ժամանակ սպանվել է «Ալ-Ջամաա ալ-Իսլամիա» արմատական սուննիական խմբավորման ղեկավարության առնվազն չորս անդամ։
Վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Հարձակման թիրախը Բեյրութի կենտրոնում գտնվող Այշատ Բաքքար թաղամասի բնակելի շենքի յոթերորդ, ութերորդ և իններորդ հարկերն էին, որտեղ գտնվում էր իսլամիստների գրասենյակը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանվել է խմբավորման հրամանատարը, որը ղեկավարում էր հատուկ հետախուզական ստորաբաժանում, նրա անունը չի հրապարակվել։