ՌԴ-ից Հայաստան հացահատիկ տեղափոխող վագոնները դուրս են եկել Բաքվից

Քաղաքականություն

11.03.2026 | 13:08

Բաքվից մեկնել են հացահատիկ տեղափոխող երկաթուղային վագոնները, որոնք Ռուսաստանից Ադրբեջանով  ուղևորվում են Հայաստան։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստան է ուղարկվել 11 երկաթուղային վագոն՝ ընդհանուր 1023 տոննա հացահատիկով։

Նշենք, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով արդեն Հայաստան է ուղարկվել ավելի քան 22,000 տոննա հացահատիկ (320 վագոն) և 610 տոննա պարարտանյութ (9 վագոն)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment