Իրանում ԱՄՆ–ի և Իսրայելի թիրախ է դարձել հայկական թաղամասը. ՀՀ–ում Իրանի դեսպանատուն

https://arm.sputniknews.ru/20260311/iranum-amni-ev-israjeli-tirakh-e-dardzel-hajkakan-taghamasy-hhum-irani-despanatun-99707591.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական թաղամասին

Sputnik Արմենիա

Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական թաղամասին

2026-03-11T12:03+0400

true

PT0M38S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99707021_149:0:1017:651_1920x0_80_0_0_04f56a77659ff342489dba6151538af8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թեհրան, հայ, ամն, իսրայել, հրթիռակոծություն, իրանի իսլամական հանրապետություն, видео

թեհրան, հայ, ամն, իսրայել, հրթիռակոծություն, իրանի իսլամական հանրապետություն, видео

Բաժանորդագրվել

Դեսպանատնից հայտնում են, որ զոհեր չկան։

Ամերիկա-իսրայելական դաշինքի ագրեսիայի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում Իրանի դեսպանությունը։ Դիվանագիտական կառույցը հայտնել է, որ զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակներում։ Նախնական տեղեկություններ կան, որ մեկ երեխա վնասվածքներ է ստացել։

«Տեսանյութում երևում է տեղացի բնակիչներից մեկը՝ հայ կին, ով պատմում է իրենց բնակելի համալիրի վրա կատարված հրթիռային հարվածի մասին և քննադատում է Դոնալդ Թրամփին՝ նրա դաժանության համար։ Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման մեջ զգալի դերայատարություն են ունեցել իրանահայերը»,– ասված է դեսպանության հայտարարությունում։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:

Leave a comment