https://arm.sputniknews.ru/20260311/iranum-amni-ev-israjeli-tirakh-e-dardzel-hajkakan-taghamasy-hhum-irani-despanatun-99707591.html
Իրանում ԱՄՆ–ի և Իսրայելի թիրախ է դարձել հայկական թաղամասը. ՀՀ–ում Իրանի դեսպանատուն
Իրանում ԱՄՆ–ի և Իսրայելի թիրախ է դարձել հայկական թաղամասը. ՀՀ–ում Իրանի դեսպանատուն
Sputnik Արմենիա
Դեսպանատնից հայտնում են, որ զոհեր չկան։ 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T12:03+0400
2026-03-11T12:03+0400
2026-03-11T12:03+0400
թեհրան
հայ
ամն
իսրայել
հրթիռակոծություն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99707021_5:0:1162:651_1920x0_80_0_0_5f2d6f50120a63f505b10169c5e9a1b2.jpg.webp
Ամերիկա-իսրայելական դաշինքի ագրեսիայի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում Իրանի դեսպանությունը։ Դիվանագիտական կառույցը հայտնել է, որ զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակներում։ Նախնական տեղեկություններ կան, որ մեկ երեխա վնասվածքներ է ստացել։ Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
թեհրան
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական թաղամասին
Sputnik Արմենիա
Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական թաղամասին
2026-03-11T12:03+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99707021_149:0:1017:651_1920x0_80_0_0_04f56a77659ff342489dba6151538af8.jpg.webp
թեհրան, հայ, ամն, իսրայել, հրթիռակոծություն, իրանի իսլամական հանրապետություն, видео
թեհրան, հայ, ամն, իսրայել, հրթիռակոծություն, իրանի իսլամական հանրապետություն, видео
Դեսպանատնից հայտնում են, որ զոհեր չկան։
«Տեսանյութում երևում է տեղացի բնակիչներից մեկը՝ հայ կին, ով պատմում է իրենց բնակելի համալիրի վրա կատարված հրթիռային հարվածի մասին և քննադատում է Դոնալդ Թրամփին՝ նրա դաժանության համար։ Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման մեջ զգալի դերայատարություն են ունեցել իրանահայերը»,– ասված է դեսպանության հայտարարությունում։
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: