Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ թեթև մարդատարների համար


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


 


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


 


Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար։


 


Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։


 


Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


 


Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


 


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դիտումների քանակ3

Leave a comment