Պուտինը մեկ շաբաթում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Իրանի նախագահի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


 


Նախորդ զրույցը տեղի էր ունեցել մարտի 6-ին՝ Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ մի շարք բանակցություններից հետո։ Մարտի 9-ին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։


 


Ռուսական կողմը հայտնել է, որ վերջին զրույցի ընթացքում շարունակվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի քննարկումը՝ կապված Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումների հետ։


 


«Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ հակամարտության արագ լիցքաթափման և քաղաքական միջոցներով դրա լուծման վերաբերյալ», – հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։


 


Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին` աջակցության, մասնավորապես՝  մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Դիտումների քանակ25

Leave a comment