Ջերմուկի խաչմերուկից Կապան կցորդով մեքենաների համար ճանապարհը փակ է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 20:10-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a comment