Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ հակառակորդները, որոնց թվումն է, թե կարող են ոչնչացնել Իրանը՝ «պատրանքներ» ունեն։
«Իրանը առնվազն 6000 տարեկան քաղաքակրթության ժառանգորդն է։ Պատմության փորձությունների միջով ոչ մի ուժ երբեք չի կարողացել ջնջել այդ փառահեղ անունը։ Նրանք, ովքեր Իրանը ոչնչացնելու պատրանքներ ունեն, պատմության մասին ոչինչ չգիտեն։ Զավթիչները եկել ու գնացել են, բայց Իրանը դիմացել է»,- գրել է Իրանի նախագահը X-ի գրառման մեջ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: