Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը

https://arm.sputniknews.ru/20260310/veraqnnich-datarany-voch-iravachap-e-tshanachel-charchjani-ashkhatasenjakum-katarvats-khuzarkutjuny-99686039.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/04/87512299_90:0:1510:1065_1920x0_80_0_0_646b8a7b02597824a9d5bc46daceef1b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, դատարան, արմեն չարչյան, խուզարկություն, էրիկ ալեքսանյան, վազգեն ռշտունի

հայաստան, դատարան, արմեն չարչյան, խուզարկություն, էրիկ ալեքսանյան, վազգեն ռշտունի

Բաժանորդագրվել

Դատավորը բավարարել է պաշտպանական կողմի ներկայացված բողոքը և բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ Է ճանաչել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում։

Փետրվարի 13-ի վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններն առնչվում են առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, փողերի լվացման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի հետ, որն էլ իր հերթին իբրև թե առնչվում է բարձրաստիճան հոգևորականներին և նրանց հետ փոխկապակցված ընկերություններին։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով` Ռշտունին քննության առնելով պաշտպանական կողմի` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրած բողոքը` բավարարել է այն և բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը, ըստ որի` դատարանը թույլատրել էր խուզարկություն կատարել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում,

«Ըստ էության վերադաս ատյանի համար ևս խուզարկությունը եղել է անօրինական և կրել է ձևական բնույթ»,– գրել է Ալեքսանյանը։

Leave a comment