Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տարածաշրջանային տնօրեն Էդուարդ Բեյգբեդերի խոսքով՝ Լիբանանում Իսրայելի հետ սրվող հակամարտության ֆոնին անցյալ շաբաթ սպանվել է ավելի քան 80 երեխա։

«Մարտի 2-ից ի վեր ռազմական գործողությունների սրման հետևանքով զոհվել է 83 երեխա, իսկ վիրավորվել՝ 254-ը։ Միջին հաշվով, անցյալ շաբաթվա ընթացքում Լիբանանում ամեն օր սպանվել է ավելի քան 10 երեխա, վիրավորվել՝ մոտ 36-ը», – ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, վերջին 28 ամիսների ընթացքում Լիբանանում սպանվել է 329 երեխա, վիրավորվել՝ 1632-ը։ 

Վերջին չորս օրերի ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» 600 թիրախների՝ օգտագործելով 700 զինամթերք։

Leave a comment