Նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ

Հասարակություն

10.03.2026 | 17:11

Դատախազը Լյովա Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` վստահված գույքը հափշտակելուն դրդելը: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Քանի որ վերջինիս նկատմամբ այլ քրեական վարույթով արդեն իսկ  ընտրված է եղել խափանման միջոց և հայտարարված է եղել հետախուզում,  ուստի՝ սույն քրեական վարույթի շրջանակում այդ հարցերին անդրադարձ չի կատարվել»,- պարզաբանում են կառույցից։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ դատախազը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Աժ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում:

Ստացվում է, որ այս գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Լյովա Սարգսյանը։

 

Արաքս Մամուլյան

Leave a comment