Թրամփը չի կարծում, որ Մոջթաբա Խամենեին կարող է «հանգիստ» ապրել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, հավանաբար, չի կարողանա հանգիստ ապրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև առկա լարվածության պայմաններում։

Իրանի նոր ղեկավարության մասին հարցին պատասխանելով՝ Թրամփը ընդգծել է, որ Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ չափազանց լարված։
«Ես չեմ կարծում, որ նա կկարողանա հանգիստ ապրել», – ասել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Մոջթաբա Խամենեին։

Թրամփը նաև նշել է, որ եթե Վաշինգտոնը երեք օրով հետաձգեր Իրանի դեմ ռազմական գործողությունների սկիզբը, Թեհրանը առաջինը կհարվածեր։

Leave a comment