Իրանի նավթի պահեստներին հարվածելուց հետո ԱՀԿ-ն իր աջակցությունն է հայտնել Թեհրանին

https://arm.sputniknews.ru/20260310/irani-navti-pahestnerin-harvatseluc-hetvo-ahk-n-ir-ajakcutjunn-e-hajtnel-tehranin-99678297.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99651574_0:101:517:489_1920x0_80_0_0_a495e19d20d0fc062fb574bf44dca54f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ռմբակոծություն, էկոլոգիա, ամն, իսրայել

առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ռմբակոծություն, էկոլոգիա, ամն, իսրայել

Բաժանորդագրվել

Թեհրանում և Ալբորզում նավթահանքերն ավիահարվածների են ենթարկվել մարտի 8-ի գիշերը։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանի նավթի պահեստներին հասցված հարվածների՝ առողջության և բնապահպանության համար խիստ վտանգավոր հետևանքների ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում երկրի իշխանություններին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը։

«Իրանում տեղումները, որոնք խառնվում են թունավոր աղտոտիչների հետ, չափազանց վտանգավոր են, ունեն ուժեղ թթվային հատկություններ և կարող են մաշկի քիմիական այրվածքներ և թոքերի լուրջ վնաս առաջացնել: ԱՀԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և աջակցություն է ցուցաբերում իշխանություններին՝ բնակչությանը պաշտպանելու և ազդեցության ռիսկերը նվազեցնելու նպատակով տրամադրելով հանրային առողջության վերաբերյալ առաջարկություններ», – ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցում:

Ավելի վաղ Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխիչ ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ի գիշերը Թեհրանում և Ալբորզում գտնվող նավթահանքերն ավիահարվածների են ենթարկվել: Դրանից հետո իրանական Կարմիր մահիկը բնակչությանը նախազգուշացրել էր մթնոլորտ թունավոր միացությունների ներթափանցման պատճառով հնարավոր թթվային անձրևների մասին: ՌԻԱ Նովոստիի թղթակիցը Թեհրանում այդ օրը խիտ սև ծուխ էր տեսել քաղաքի վրա։

Leave a comment