https://arm.sputniknews.ru/20260310/irani-navti-pahestnerin-harvatseluc-hetvo-ahk-n-ir-ajakcutjunn-e-hajtnel-tehranin-99678297.html
Իրանի նավթի պահեստներին հարվածելուց հետո ԱՀԿ-ն իր աջակցությունն է հայտնել Թեհրանին
Իրանի նավթի պահեստներին հարվածելուց հետո ԱՀԿ-ն իր աջակցությունն է հայտնել Թեհրանին
Sputnik Արմենիա
Թեհրանում և Ալբորզում նավթահանքերն ավիահարվածների են ենթարկվել մարտի 8-ի գիշերը։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T16:32+0400
2026-03-10T16:32+0400
2026-03-10T16:32+0400
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
ռմբակոծություն
էկոլոգիա
ամն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99651574_0:150:517:441_1920x0_80_0_0_ac5a2469f67c817bfde4fa62dee69254.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանի նավթի պահեստներին հասցված հարվածների՝ առողջության և բնապահպանության համար խիստ վտանգավոր հետևանքների ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում երկրի իշխանություններին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը։Ավելի վաղ Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխիչ ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ի գիշերը Թեհրանում և Ալբորզում գտնվող նավթահանքերն ավիահարվածների են ենթարկվել: Դրանից հետո իրանական Կարմիր մահիկը բնակչությանը նախազգուշացրել էր մթնոլորտ թունավոր միացությունների ներթափանցման պատճառով հնարավոր թթվային անձրևների մասին: ՌԻԱ Նովոստիի թղթակիցը Թեհրանում այդ օրը խիտ սև ծուխ էր տեսել քաղաքի վրա։
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99651574_0:101:517:489_1920x0_80_0_0_a495e19d20d0fc062fb574bf44dca54f.jpg.webp
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ռմբակոծություն, էկոլոգիա, ամն, իսրայել
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ռմբակոծություն, էկոլոգիա, ամն, իսրայել
Թեհրանում և Ալբորզում նավթահանքերն ավիահարվածների են ենթարկվել մարտի 8-ի գիշերը։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանի նավթի պահեստներին հասցված հարվածների՝ առողջության և բնապահպանության համար խիստ վտանգավոր հետևանքների ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում երկրի իշխանություններին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը։
«Իրանում տեղումները, որոնք խառնվում են թունավոր աղտոտիչների հետ, չափազանց վտանգավոր են, ունեն ուժեղ թթվային հատկություններ և կարող են մաշկի քիմիական այրվածքներ և թոքերի լուրջ վնաս առաջացնել: ԱՀԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և աջակցություն է ցուցաբերում իշխանություններին՝ բնակչությանը պաշտպանելու և ազդեցության ռիսկերը նվազեցնելու նպատակով տրամադրելով հանրային առողջության վերաբերյալ առաջարկություններ», – ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցում:
Ավելի վաղ Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխիչ ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ի գիշերը Թեհրանում և Ալբորզում գտնվող նավթահանքերն ավիահարվածների են ենթարկվել: Դրանից հետո իրանական Կարմիր մահիկը բնակչությանը նախազգուշացրել էր մթնոլորտ թունավոր միացությունների ներթափանցման պատճառով հնարավոր թթվային անձրևների մասին: ՌԻԱ Նովոստիի թղթակիցը Թեհրանում այդ օրը խիտ սև ծուխ էր տեսել քաղաքի վրա։