https://arm.sputniknews.ru/20260310/ajl-erkrum-hh-qaghaqacinerin-harkadrum-en-yntrutjunnerum–ajakcel-vorvosh-uzheri-ngn-99675296.html
Այլ երկրում ՀՀ քաղաքացիներին հարկադրում են ընտրություններում աջակցել որոշ ուժերի. ՆԳՆ
Այլ երկրում ՀՀ քաղաքացիներին հարկադրում են ընտրություններում աջակցել որոշ ուժերի. ՆԳՆ
Sputnik Արմենիա
ՆԳՆ-ից նախազգուշացնում են, թե ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T15:30+0400
2026-03-10T15:30+0400
2026-03-10T15:30+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/1576/11/15761105_0:167:1600:1067_1920x0_80_0_0_630b5aca506de925a8f00f27499f643c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ գործադրելու և Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական որոշ ուժերի աջակցելուն հարկադրելու վերաբերյալ ՀՀ ՆԳՆ-ն հաղորդում է փոխանցել ՀՀ քննչական կոմիտեին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։ Մասնավորապես, վերջիններիս մղում են Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։ Ըստ ԱՀԾ-ի՝ այդ գործողությունները ներառում են նաև ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցություն։«Տեղեկատվության հիման վրա ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում, նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե»,- հայտնում են ՆԳՆ-ից։Գերատեսչությունից նախազգուշացնում են, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1576/11/15761105_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c02d38c6259a3b683581272624f023f7.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն)
ներքին գործերի նախարարություն (նգն)
Բաժանորդագրվել
ՆԳՆ-ից նախազգուշացնում են, թե ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ գործադրելու և Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական որոշ ուժերի աջակցելուն հարկադրելու վերաբերյալ ՀՀ ՆԳՆ-ն հաղորդում է փոխանցել ՀՀ քննչական կոմիտեին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։ Մասնավորապես, վերջիններիս մղում են Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։ Ըստ ԱՀԾ-ի՝ այդ գործողությունները ներառում են նաև ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցություն։
«Տեղեկատվության հիման վրա ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում, նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Գերատեսչությունից նախազգուշացնում են, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։