Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը անընդունելի է, և որ Անկարան կձեռնարկի պատասխան միջոցներ:
ТАСС-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Նա նաև հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է զերծ մնան գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը և սպառնալիք ներկայացնել քաղաքացիական բնակչության համար»,- նշել է աղբյուրը:
Իր հերթին, Արաղչին հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածք ուղղվող հրթիռները չեն արձակվել Իրանի տարածքից։ Նա վստահեցրել է, որ այս հարցի վերաբերյալ համապարփակ հետաքննություն կանցկացվի։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս հավաստիացումը ստացել էր իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանից։