ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածները կուժեղացնի 20 անգամ, եթե Թեհրանը արգելափակի Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումը․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն կարող է 20 անգամ մեծացնել Իրանի վրա իր հարվածների ինտենսիվությունը, եթե Թեհրանը արգելափակի Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումը։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական մեդիա հարթակում։

«Եթե Իրանը որևէ գործողություն ձեռնարկի Հորմուզի նեղուց նավթի մատակարարումը խափանելու համար, ԱՄՆ-ն նրանց կհարվածի 20 անգամ ավելի ուժեղ, քան նախկինում», – ասվում է գրառման մեջ։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն «կհարձակվի այն թիրախների վրա, որոնք հեշտ է ոչնչացնել», և որ Իրանը այդ դեպքում «գործնականում չի կարողանա վերականգնվել»։

Հորմուզի նեղուցը նեղ անցուղի է Պարսից և Օմանի ծոցերի միջև։ Այն ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն սպասարկում է աշխարհի նավթի մատակարարումների մոտ 20%-ը և աշխարհի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտահանման մոտ 25%-ը։

Leave a comment