https://arm.sputniknews.ru/20260309/chnajats-zgushacumnerin-sadrich-qajlery-sharunakvum-en-erdvoghany-irani-masin-99658226.html
Չնայած զգուշացումներին` սադրիչ քայլերը շարունակվում են. Էրդողանը՝ Իրանի մասին
Չնայած զգուշացումներին` սադրիչ քայլերը շարունակվում են. Էրդողանը՝ Իրանի մասին
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը հորդորել է ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք վնաս կհասցնեին «Իրանի հետ հազարամյա բարիդրացիական և եղբայրական կապերին»։ 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T22:18+0400
2026-03-09T22:18+0400
2026-03-09T22:18+0400
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86085750_0:84:1600:984_1920x0_80_0_0_cb7fb5fe4efafc50519c663ad9d19cf1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Չնայած անկեղծ զգուշացումներին, սխալ և սադրիչ քայլեր են ձեռնարկվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մեկնաբանելով վերջին միջադեպերը, հայտնում է Anadolu գործակալությունը։Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված երկրորդ բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՀՕՊ ուժերի կողմից։Նա նշել է, որ Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական աշխատանք է տանում փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմի սկսվելու պահից ի վեր։ Անկարան բանակցություններ է վարել 16 առաջնորդների հետ՝ ճգնաժամը հաղթահարելու ուղի գտնելու համար։Էրդողանը պնդում է, որ Անկարան «արդարության, միջազգային իրավունքի, Իրանում խաղաղության ու կայունության կողմից է» և կողմ է հակամարտությունների լուծմանը երկխոսության միջոցով։Նա նաև հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր թուրքական բոլոր ստորաբաժանումները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում։Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների համակարգմամբ և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի իր անվտանգության ամրապնդման համար։Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ «ոչ ոք չպետք է ընկնի սիոնիստական զանգվածային սպանությունների թակարդը, որը փորձում է եղբորը հանել եղբոր դեմ»։
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86085750_89:0:1512:1067_1920x0_80_0_0_12b42cbeccbd1eb90b5ef3b8b3561d06.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
Թուրքիայի նախագահը հորդորել է ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք վնաս կհասցնեին «Իրանի հետ հազարամյա բարիդրացիական և եղբայրական կապերին»։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Չնայած անկեղծ զգուշացումներին, սխալ և սադրիչ քայլեր են ձեռնարկվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մեկնաբանելով վերջին միջադեպերը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված երկրորդ բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՀՕՊ ուժերի կողմից։
Էրդողանի խոսքով՝ չպետք է ձեռնարկվի որևէ քայլ, որը ստվեր կգցի Իրանի հետ հազարամյա բարիդրացիական ու եղբայրական կապերի վրա կամ վնաս կհասցնի իրենց երկրին։
Նա նշել է, որ Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական աշխատանք է տանում փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմի սկսվելու պահից ի վեր։ Անկարան բանակցություններ է վարել 16 առաջնորդների հետ՝ ճգնաժամը հաղթահարելու ուղի գտնելու համար։
Էրդողանը պնդում է, որ Անկարան «արդարության, միջազգային իրավունքի, Իրանում խաղաղության ու կայունության կողմից է» և կողմ է հակամարտությունների լուծմանը երկխոսության միջոցով։
Նա նաև հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր թուրքական բոլոր ստորաբաժանումները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում։
«Իրանի հետ Թուրքիայի երեք սահմանային անցակետերում որևէ խնդիր կամ արգելափակում չկա, և Անկարան շուրջօրյա հսկում է իր օդային տարածքում հնարավոր սպառնալիքները հայտնաբերելու համար՝ F-16 կործանիչների, վաղ նախազգուշացման օդանավերի և լիցքավորող ինքնաթիռների օգնությամբ»,–ասել է նա։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների համակարգմամբ և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի իր անվտանգության ամրապնդման համար։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ «ոչ ոք չպետք է ընկնի սիոնիստական զանգվածային սպանությունների թակարդը, որը փորձում է եղբորը հանել եղբոր դեմ»։