ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախօրեին՝ մարտի 8-ին, Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի։
«Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում և ապահովել ուղեկցություն դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել անհրաժեշտ աջակցություն»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Իրանի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումից ի վեր Մերձավոր Արևելքի օդային տարածքն ամբողջությամբ կամ մասնակի փակ է, ավիաընկերությունները հիմնականում չարտերային չվերթներ են իրականացնում՝ օդանավակայաններում մնացած տարբեր երկրների քաղաքացիների տեղափոխությունն իրականացնելու համար։