Կրակել են Լոս Անջելեսում Ռիհաննայի առանձնատան ուղղությամբ․ երգչուհին չի տուժել

Քաղաքականություն

09.03.2026 | 14:57

Լոս Անջելեսում կրակել են երգչուհի Ռիհաննայի առանձնատան ուղղությամբ։ հաղորդում է NBC News-ը։

Ոստիկանության տվյալներով՝ մի կին մեքենայով մոտեցել է Ռիհաննայի առանձնատանը և կրակ բացել։ Չորս փամփուշտ կամ փամփուշտի բեկորներ դիպել են տանը և տարածքին։ Երգչուհին այդ պահին տանն է եղել, բայց չի տուժել, գրում է Meduza-ն։

Կրակոցների մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Նա 30-ամյա կին է, որի անունը չի հրապարակվում։ Նրա դրդապատճառներն անհայտ են։ Ոստիկանությունն առգրավել է նրա օգտագործած զենքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment