Իրանում արդեն տասը օր է ինտերնետը անջատված է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միջազգային ինտերնետային մոնիթորինգի NetBlocks ծառայության տվյալներով՝ Իրանում ինտերնետը գործնականում անջատված է արդեն տասը օր։

«Իրանում ինտերնետի անջատումը շարունակվում է արդեն տասը օր, ցանցային կապի մակարդակը 216 ժամից հետո (անջատման սկսվելուց ի վեր) նորմայի 1%-ն է»,- հայտնել է ծառայությունը X սոցիալական մեդիա հարթակում։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն սկսել է հարվածել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։

Leave a comment