Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները

Քաղաքականություն

09.03.2026 | 12:22

Այսօր ժամը 10:00-ից վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանով մուտքն ու ելքը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով (ներառյալ տարանցիկ) ապրանքների տեղափոխման համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի  Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Ադրբեջանի Նախարարների կաբինետի 2026 թվականի մարտի 5-ի թիվ 66 որոշման համաձայն՝  ժամանակավորապես կասեցվել էր Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանով մուտքն ու ելքը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով (ներառյալ՝ տարանցիկ) ապրանքների տեղափոխման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment