Վան Ինը Իրանի մասին խոսելիս մեջբերել է հին չինական ասացվածքը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խոսելով Մերձավոր Արևելքում ուժի կիրառումից զերծ մնալու և Իրանի ու Պարսից ծոցի պետությունների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին՝ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մեջբերեց զենքի կործանարարության մասին հին չինական ասացվածքը։

«Զենքերը դժբախտության գործիքներ է. դրա կիրառումը պետք է մանրամասն քննարկվի», – նշել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի պատմությունը ցույց է տալիս տարածաշրջանի խնդիրները ուժով լուծելու անհնարինությունը, և որ զինված հակամարտությունը «կառաջացնի միայն նոր ատելություն և նոր ճգնաժամեր»։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։

Leave a comment