Հայ կինը յուրահատուկ է․ Գագիկ Ծառուկյանն այցելել և շնորհավորել է աշխատասեր կանանց

Կանանց միամսյակի շրջանակում այցելեցի և շնորհավորեցի մեր աշխատասեր կանանց՝ բարձր գնահատելով նրանց մեծ ներդրումը, նվիրումն ու տարիների պատասխանատու աշխատանքը։

Գրել է Գագիկ Ծառուկյանը իր ֆեյսբուքի էջում և տեսանյութ հրապարակել։

 

«Կանանց միամսյակի շրջանակում այցելեցի և շնորհավորեցի մեր աշխատասեր կանանց՝ բարձր գնահատելով նրանց մեծ ներդրումը, նվիրումն ու տարիների պատասխանատու աշխատանքը։

 

Վստահությամբ կարող եմ ասել՝ հայ կինը յուրահատուկ է։ Նա ընտանիք ստեղծող, պահող և ամրապնդող մեծ ուժ է, կյանքի վստահելի ընկեր և անփոխարինելի հենարան։

 

Թող Աստված պահապան լինի ձեզ բոլորիդ, և դուք միշտ լինեք մեր կողքին՝ ուժեղ, արժանապատիվ ու երջանիկ»։

Leave a comment