ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ.
«Սիրելի կանայք և աղջիկներ, շնորհավոր գարնան ամենագեղեցիկ տոնը՝ Մարտի 8-ը:
Մաղթում եմ ձեզ ամենալավն ու բարին՝ անսահման սեր, երջանկություն, բարօրություն և խաղաղություն:
Թող Աստված պահապան լինի ձեզ ու թող այս գարունը նոր ժպիտներ ու ձեռքբերումներ պարգևի ձեզ: Շնորհակալ եմ ձեր նվիրումի ու հոգածության համար: Կրկին ու կրկին՝ շնորհավոր»:
–00—ՅՄ