Աբու Դաբիից և Դուբայից 54 ՀՀ քաղաքացի է այսօր տեղափոխվել Օման. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260308/abu-dabiic-ev-dubajic-54-hh-qaghaqaci-e-ajsor-teghapvokhvel-oman-agn-99618214.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/08/99617848_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d25b4bc86a3bb4369f3f47f6c067d85a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

օման, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), ավտոբուս, թռիչք

օման, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), ավտոբուս, թռիչք

Բաժանորդագրվել

Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Մարտի 8-ին Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է 54 ՀՀ (համապատասխանաբար՝ 15 և 39) քաղաքացու անվճար տեղափոխումն Օման: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան»,–նշված է հաղորդագրության մեջ։

ԱԳՆ–ից նաև հայտնում են, որ այսօր առավոտվա դրությամբ՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցված է 95 քաղաքացի։

Մարտի 7-ի առավոտվա տվյալներով՝ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված հայտարարության ցանկում (ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների) գրանցվել է 183 քաղաքացի։

Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։

Մերձավոր Արևելք թռչող մի քանի ավիաընկերություն չեղարկել են Հայաստանից մարտ ամսվա թռիչքները

Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։

Իսրայելը մեկնող չվերթերի համար մասնակի բացել է օդային տարածքը

Leave a comment