Կանայք իրենց գիտելիքով և պատրաստվածությամբ ակտիվորեն մասնակցում են համակարգի խնդիրների լուծմանը. ՆԳՆ ոստիկանության պետ


ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանy շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:


Ուղերձում ասվում է.


 


«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,


Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ։


Այս օրը լավ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու այն կարևոր ներդրումը, որ կանայք ունեն ՆԳՆ ոստիկանության համակարգում։ Ձեր ներկայությունն ու ակտիվ ներգրավվածությունը տարիների ընթացքում դարձել է ոստիկանության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը։


Այսօր ոստիկանությունում ծառայող կանայք իրենց գիտելիքով, պատասխանատվությամբ և մասնագիտական պատրաստվածությամբ ակտիվորեն մասնակցում են համակարգի խնդիրների լուծմանը՝ իրականացնելով բարդ և պատասխանատու աշխատանք։

Ձեր դերակատարությունը կարևոր է ոչ միայն ոստիկանության համակարգի զարգացման, այլև հասարակության անվտանգության ամրապնդման տեսանկյունից։


Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններ։


Երջանկություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին>։

Դիտումների քանակ1

Leave a comment