Իսրայելը մեկնող չվերթերի համար մասնակի բացել է օդային տարածքը

https://arm.sputniknews.ru/20260308/israjely-meknvogh-chverteri-hamar-masnaki-bacel-e-odajin-taratsqy-99613628.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2017/46/20174696_174:0:2903:2047_1920x0_80_0_0_e85749a1444efb1249aadbd627dbe0dc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, թռիչք, չվերթ

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, թռիչք, չվերթ

Բաժանորդագրվել

Ներկայումս երկրից մեկնող չվերթերն իրականացվում են իսրայելական «El Al», «Israir» և «Arkia» ավիաընկերությունների կողմից:

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Իսրայելն Իրանի հետ ներկայիս էսկալացիայի սկզբից ի վեր առաջին անգամ մասնակի բացել է երկնինքը մեկնող թռիչքների համար, ուղևորներով առաջին չվերթերն այսօր մեկնել են «Բեն Գուրիոն» օդանավակայանից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

«Օդանավակայանը մասնակիորեն վերսկսել է աշխատանքը՝ սպասարկելով մեկնող չվերթերը»,-հայտնել են մամուլի ծառայությունից:

Ներկայումս երկրից մեկնող չվերթերն իրականացվում են իսրայելական «El Al», «Israir» և «Arkia» ավիաընկերությունների կողմից, գործում են մի շարք սահմանափակումներ: Ավիացիոն իշխանությունները գործակալությանը հաստատել են, որ մեկ չվերթի համար ուղևորների քվոտան ավելացել է՝ 70-ից հասնելով 100-ի:

Երկրի տրանսպորտի նախարարությունը նախօրեին զգուշացրել էր, որ այդ չվերթերով մեկնող Իսրայելի քաղաքացիները պետք է հատուկ ձևաթուղթ ստորագրեն, որով պարտավորվում են մեկնման օրվանից սկսած առնվազն 30 օր ընթացքում չվերադառնալ երկիր:

Միաժամանակ իսրայելական առաջատար «El Al» ավիափոխադրողը կասեցրել է տոմսերի վաճառքը մինչև մարտի 21-ը, որպեսզի առաջնահերթություն ապահովի այն ուղևորների համար, ովքեր տոմսեր էին գնել մինչև ռազմական հակամարտության սկիզբը և չէին կարողացել մեկնել Իսրայելից:

Իսրայելը հարձակվել է Բեյրութի հյուրանոցին. զոհվել է 4 մարդ

Leave a comment