Այս օրը լավ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու այն կարևոր ներդրումը, որ կանայք ունեն ՆԳՆ ոստիկանության համակարգում. Ցուցուլյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը  շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առիթով:

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ։

Այս օրը լավ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու այն կարևոր ներդրումը, որ կանայք ունեն ՆԳՆ ոստիկանության համակարգում։ Ձեր ներկայությունն ու ակտիվ ներգրավվածությունը տարիների ընթացքում դարձել է ոստիկանության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը։

Այսօր ոստիկանությունում ծառայող կանայք իրենց գիտելիքով, պատասխանատվությամբ և մասնագիտական պատրաստվածությամբ ակտիվորեն մասնակցում են համակարգի խնդիրների լուծմանը՝ իրականացնելով բարդ և պատասխանատու աշխատանք։

Ձեր դերակատարությունը կարևոր է ոչ միայն ոստիկանության համակարգի զարգացման, այլև հասարակության անվտանգության ամրապնդման տեսանկյունից։

Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններ։

Երջանկություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին»,- ասվումէ  ուղերձում:

Leave a comment